Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը

Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանի՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյան) գործով դատավորին հայտնած բացարկը։

«Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ միջնորդությունը ներկայացվել էր մարտի 6-ին։

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը բացարկը մերժելու վերաբերյալ իր որոշման մեջ անդրադարձ է կատարել փաստաբանի բերած բոլոր կետերին, որոնք մատնանշվել են բացարկի հայցադիմումի մեջ:

Նա նշել է, որ չի խախտել դատավորի վարքագծի որևէ կանոն, իսկ պատասխանողի՝ ներկայացուցչի վկայակոչած հանգամանքները՝ դատավորի կողմից ՀՀ վարչապետի ցանկությունը կատարելու, իր պատկերացումների և Բարձրագույն դատական խորհրդի կողմից իր հայտարարությանը հասցեական անդրադառնալու հետևանքով իր ու դատավորի փոխհարաբերություններում ժխտական վերաբերմունքի առկայության մասին, նրա սուբյեկտիվ ընկալման հետևանք են և դատավորի անաչառության մասին ողջամտորեն կասկած հարուցող, ինչպես նաև դատավորի կողմից իր հանդեպ կանխակալ վերաբերմունք ունենալու փաստը հավաստող տվյալներ չեն։

Leave a comment