https://arm.sputniknews.ru/20260313/5g-n-aktivacnelu-anvan-tak-hapshtakum-en-finansakan-mijvocnery-kb-n-zgushacnum-e-99799058.html
5G-ն ակտիվացնելու անվան տակ հափշտակում են ֆինանսական միջոցները․ ԿԲ-ն զգուշացնում է
5G-ն ակտիվացնելու անվան տակ հափշտակում են ֆինանսական միջոցները․ ԿԲ-ն զգուշացնում է
Sputnik Արմենիա
Զեղծարարներն առաջարկում են screen sharing անել, ինչից հետո կարողանում են վերահսկել քաղաքացիների բանկային հավելվածները, տիրանալ անձնական տվյալների և այլն։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T13:33+0400
2026-03-13T13:33+0400
2026-03-13T13:33+0400
կենտրոնական բանկ (կբ)
խարդախություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23781418_0:168:2000:1293_1920x0_80_0_0_47294f6b8ab06ca6a439b69aaafea06d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։ Այս մասին հայտնում է ՀՀ Կենտրոնական բանկը։Հաճախ զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես տեխնիկական մասնագետներ։ Այդպես նրանք խնդրում են, օրինակ, միացնել էկրանի համօգտագործումը (screen sharing) կամ ներբեռնել կամ տեղադրել իրենց կողմից ուղարկված ֆայլը կամ հավելվածը։ԿԲ-ն նախազգուշացնում է՝ եթե քաղաքացին կատարում է զեղծարարի նշած գործողությունները, ապա զեղծարարը կարող է հեռակա կերպով վերահսկել հեռախոսը և ստանալ հասանելիություն բանկային հավելվածներին, անձնական տվյալներին և այլն։Շեշտում են՝ ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբևէ չի պահանջում հեռախոսում տեղադրել ֆայլեր կամ միացնել screen sharing, ուստի պետք է ավելի զգոն և զգույշ լինել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/07/11/23781418_80:0:1928:1386_1920x0_80_0_0_1d43c1198c8dc6998e05db4ddc0f8c84.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կենտրոնական բանկ (կբ), խարդախություն
կենտրոնական բանկ (կբ), խարդախություն
Բաժանորդագրվել
Զեղծարարներն առաջարկում են screen sharing անել, ինչից հետո կարողանում են վերահսկել քաղաքացիների բանկային հավելվածները, տիրանալ անձնական տվյալների և այլն։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik․ Վերջին շրջանում զգալիորեն աճել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը։ Այս մասին հայտնում է
ՀՀ Կենտրոնական բանկը։
«Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և կապ են հաստատում քաղաքացիների հետ (հիմնականում WhatsApp հավելվածի միջոցով)՝ առաջարկելով կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու կամ 5G կապը ակտիվացնելու համար»,- նշված է ԿԲ հաղորդագրության մեջ։
Հաճախ զեղծարարները հաղորդակցվում են ռուսերենով և վստահություն ներշնչելու համար ներկայանում են որպես տեխնիկական մասնագետներ։ Այդպես նրանք խնդրում են, օրինակ, միացնել էկրանի համօգտագործումը (screen sharing) կամ ներբեռնել կամ տեղադրել իրենց կողմից ուղարկված ֆայլը կամ հավելվածը։
ԿԲ-ն նախազգուշացնում է՝ եթե քաղաքացին կատարում է զեղծարարի նշած գործողությունները, ապա զեղծարարը կարող է հեռակա կերպով վերահսկել հեռախոսը և ստանալ հասանելիություն բանկային հավելվածներին, անձնական տվյալներին և այլն։
Շեշտում են՝ ոչ մի հեռահաղորդակցման օպերատոր կամ բանկ երբևէ չի պահանջում հեռախոսում տեղադրել ֆայլեր կամ միացնել screen sharing, ուստի պետք է ավելի զգոն և զգույշ լինել։