Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրենի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ոչ իրավաչափ է ճանաչվել:
«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանից տեղեկացա, որ դատավոր Հարություն Պետրոսյանի կողմից բավարարվել է նաև «Իզմիրլյան» ԲԿ բուժական գծով փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկության մասով ներկայացրածս բողոքը եւ ոչ իրավաչափ է ճանաչվել նաեւ Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը»։