Ալի Խամենեիի կինը ողջ է. հաղորդվել էր ամուսնու հետ նրա մահվան մասին. Fars

Քաղաքականություն

13.03.2026 | 11:56

Իրանական Fars լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մանսուրե Խոջաստեն՝ Իրանի սպանված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կինը, ողջ է, գրում է Meduza-ն։

«Նրա մահվան մասին նախնական տեղեկությունները սխալ էին»,- նշում է Fars-ը։

Իրանական պետական ​​լրատվամիջոցները մարտի 2-ին հաղորդել էին, որ Մանսուրե Խոջաստեն սպանվել է Ալի Խամենեիի նստավայրի վրա փետրվարի 28-ին հասցված հարվածի ժամանակ՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկզբում։

Հարվածի հետևանքով, ըստ տեղեկությունների, զոհվել են Ալի Խամենեին, նրա դուստրը, փեսան և թոռը։

Իրանի նոր գերագույն առաջնորդը՝ նախկին առաջնորդի որդի Մոջթաբա Խամենեիին, մարտի 12-ին ազգին ուղղված իր առաջին ուղերձում հայտարարել էր, որ իր կինը, քույրն ու փեսան զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Մոր մահվան մասին, սակայն, նա չի հիշատակել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment