https://arm.sputniknews.ru/20260313/verj-tveq-zangvovi-ardaradatutjany-samvel-karapetjani-ajakicnery-bvoghvoqi-akcia-en-anum-99790914.html
Վե՛րջ տվեք «զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում
Վե՛րջ տվեք «զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում
Sputnik Արմենիա
Գործարարի աջակիցների խոսքով` Սամվել Կարապետյանի բանտարկությունը Նիկոլ Փաշինյանի վախի նշանն է։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T11:52+0400
2026-03-13T11:52+0400
2026-03-13T11:52+0400
հայաստան
սամվել կարապետյան
բողոքի ակցիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41598870_0:83:1600:983_1920x0_80_0_0_57d27f0c273534662b49dea3e3336b59.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ «Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին» պաստառներով և «ազատությո՛ւն» վանկարկումներով նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից վերջ տալ «զանգովի արդարադատությանը»։«Պահանջում ենք վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ։ Մենք պահանջում ենք, որ կառավարության անդամներից մեկն իջնի ներքև, քանի որ փոխանցելու բան ունենք»,- ասացին ակցիայի մասնակիցները։Ակցիայի մասնակիցները պնդեցին, որ Հայաստանում որևէ բան չի որոշվում օրենքի և Սահմանադրության շրջանակում, այլ ամեն ինչ որոշում է միայն Նիկոլ Փաշինյանը։«Հայաստանը լեփ-լեցուն է քաղաքական բանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ։ Այս ամենը խոսում է մի բանի մասին՝ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է բացառապես իր վախերի շրջանակում։ Նա, վախենալով մարդկանցից և իր աթոռը կորցնելուց, զրկում է մարդկանց խոսքի ազատությունից»,- ասացին ակցիայի մասնակիցները։Ակցիայի մասնակիցները կառավարության ղեկավարի համար հեռախոս էին բերել՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության, թե կարող է Կարապետյանին հեռախոս նվիրել ժողովրդի հետ կապի համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/02/41598870_90:0:1510:1065_1920x0_80_0_0_e0f37cae9c9a60ff1bdd4b7a363a77fa.jpg.webp
հայաստան, սամվել կարապետյան, բողոքի ակցիա
հայաստան, սամվել կարապետյան, բողոքի ակցիա
Գործարարի աջակիցների խոսքով` Սամվել Կարապետյանի բանտարկությունը Նիկոլ Փաշինյանի վախի նշանն է։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի աջակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ «Հայաստանն ուժեղ է Սամվել Կարապետյանի հետ», «Ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին» պաստառներով և «ազատությո՛ւն» վանկարկումներով նրանք պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից վերջ տալ «զանգովի արդարադատությանը»։
«Պահանջում ենք վերջ տալ անօրինական գործողություններին, որպեսզի Հայաստանում այլևս չլինեն քաղբանտարկյալներ։ Մենք պահանջում ենք, որ կառավարության անդամներից մեկն իջնի ներքև, քանի որ փոխանցելու բան ունենք»,- ասացին ակցիայի մասնակիցները։
Ակցիայի մասնակիցները պնդեցին, որ Հայաստանում որևէ բան չի որոշվում օրենքի և Սահմանադրության շրջանակում, այլ ամեն ինչ որոշում է միայն Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանը լեփ-լեցուն է քաղաքական բանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ։ Այս ամենը խոսում է մի բանի մասին՝ ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործում է բացառապես իր վախերի շրջանակում։ Նա, վախենալով մարդկանցից և իր աթոռը կորցնելուց, զրկում է մարդկանց խոսքի ազատությունից»,- ասացին ակցիայի մասնակիցները։
Ակցիայի մասնակիցները կառավարության ղեկավարի համար հեռախոս էին բերել՝ ի պատասխան Փաշինյանի հայտարարության, թե կարող է Կարապետյանին հեռախոս նվիրել ժողովրդի հետ կապի համար։