Ալեն Սիմոնյանը ՔՊ–ական պատգամավորների հետ կմեկնի Թուրքիա

Բաժանորդագրվել

Պատվիրակությունը Ստամբուլում կլինի ապրիլի 16-19-ը։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլին կմեկնի Թուրքիա։ Գործուղման կարգադրությունը հրապարակվել է ԱԺ–ի կայքում։

Ըստ փաստաթղթի` Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) կգործուղվի Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար։

Պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը և պատգամավոր Հասմիկ Առաքելյանը։

Leave a comment