Տարածաշրջանային հարցերն Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցի օրակարգում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանին և համաշխարհային զարգացումներին վերաբերող հարցեր: Այս մասին գրում էErmenihaber.am-ը։

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության հայտարարության համաձայն՝ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Սիրիայի զարգացումներին, ինչես նաև շեշտել, որ Սիրիայի միասնությունը, միասնականությունը և տարածքային ամբողջականությունը կարևոր է Անկարայի համար:

Բացի այդ, կողմերն անդրադարձել են «Իսլամական պետություն» (DEAŞ) ահաբեկչական կազմակերպության դեմ տարվող պայքարին: Մտքեր են փոխանակվել Սիրիայի բանտերում պահվող «DEAŞ»-ի անդամների վերաբերյալ, ինչի համատեքստում էլ Էրդողանը հավելել է, որ ահաբեկչական բոլոր տարերից մաքրված Սիրիան ներդրում կունենա տարածաշրջանի կայունության հարցում:

Սիրիայից զատ կողմերը մտքեր են փոխանակել նաև Պաղեստինի Գազայի հատվածում խաղաղության հաստատմանը միտված քայլերի վերաբերյալ: Էրդողանը նշել է, որ շարունակվում են «ջանքեր» գործադրվել Գազայում խաղաղության հաստատման ուղղությամբ և այդ հարցում Թուրքիան ու ԱՄՆ-ն կոորդինացված առաջ են շարժվելու: Թուրքիայի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին Գազայի խաղաղության խորհրդին իրեն հրավիրելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment