Իրանի զինված ուժերը շարքից հանել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, պնդում է «Խաթամ ալ-Անբիա» հրամանատարության մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
««Աբրահամ Լինքոլն» ավիակիրը հարձակման է ենթարկվել ԻՀՊԿ-ի նավատորմի կողմից և շարքից հանվել է։ Այն լքել է տարածաշրջանը և վերադառնում է Միացյալ Նահանգներ», – նրա խոսքերն է մեջբերել IRIB-ը։
Զոլֆաղարին չի մանրամասնել, թե երբ է դա տեղի ունեցել, կամ արդյո՞ք դա նավի վրա նոր հարձակում է, քանի որ իրանցի զինվորականները բազմիցս հայտարարել են, որ հրթիռներ են արձակել ավիակրի ուղղությամբ։
Դիտումների քանակ1