Երևանի Րաֆֆու փողոցում ավտոմեքենա։է այրվել


Մարտի 13-ին՝ ժամը 02։03-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում այրվում է ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։17-ին, մարվել՝ 02։32-ին։ Այրվել է ավտոմեքենան։ Տուժածներ չկան։

Դիտումների քանակ2

Leave a comment