Տափերականում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ տուժածները հոսպիտալացվել են


Մարտի 12-ին՝ ժամը 20։44-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։


 


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում։


 


Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։


 


Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մեկ ուղևորի․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։


 


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Դիտումների քանակ3

Leave a comment