Վթար Երասխ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Մարտի 12-ին՝ ժամը 20։44-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տափերական բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում։

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ-Երևան ավտոճանապարհի 34-րդ կմ-ին, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երեք ուղևոր տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել մեկ ուղևորի․ վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Leave a comment