Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին


Իրանի նոր գերագույն առաջնորդի վիրավորվելու մասին լուրը հաստատել է երկրի արտգործնախարարությունը: Մոջթաբա Խամենեին այսօր առաջին անգամ ուղերձով դիմել է ժողովրդին, որը հեռուստատեսությամբ ընթերցել է մեկնաբանը: Խամենեին խոստացել է վրեժ լուծել բոլոր զոհերի համար, նշել, որ կթիրախավորվեն տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանները:


ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ երբեք թույլ չի տա, որ Իրանը միջուկային զենք ունենա և ոչնչացնի Մերձավոր Արևելքը: Պատերազմի 13-րդ օրը փոխադարձ հարվածները շարունակվել են:


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

Leave a comment