«Նոան»` Հայաստանի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ | Factor.TV

Ֆուտբոլի Հայաստանի գործող չեմպիոն ու գավաթակիր «Նոան» նվաճեց նաև երկրի Սուպերգավաթը։

Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղում Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Հայաստանի փոխչեմպիոն, ընթացիկ առաջնության առաջատար «Արարատ-Արմենիային»։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով։

10-րդ րոպեին հանդիպման հաշիվը տպավորիչ հարվածով բացեց «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Զիդան Բանժակին։ Առաջին խաղակեսի ավելացված չորրորդ րոպեին «Նոայի» պատասխան գոլը խփեց պորտուգալացի վինգեր Հելդեն Ֆերեյրան։

Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի Սուպերգավաթը նվաճել էր «Արարատ-Արմենիան»։

Leave a comment