Իրանում մոտ 3,2 մլն մարդ տեղահանվել է. ՄԱԿ-ը տվյալներ է ներկայացրել


ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը հայտնել է, որ Իրանում մոտ 3,2 մլն մարդ ստիպված է եղել լքել իրենց տները պատերազմի հետևանքով:


«Նախնական գնահատականներով՝ շարունակվող հակամարտության հետևանքով 600000-ից մինչև 1 մլն ընտանիք ներկայումս ժամանակավորապես տեղահանվել է Իրանի ներսում, ինչը կազմում է մինչև 3,2 միլիոն մարդ»,- ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով արտակարգ իրավիճակների աջակցության խմբի ղեկավարը:


Նրա խոսքով՝ այդ թիվը, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, ինչը վկայում է հումանիտար կարիքների տագնապալի սրացման մասին:

Դիտումների քանակ3

Leave a comment