Իրանական կղզիներ ներխուժման դեպքում «Պարսից ծոցը կողողվի զավթիչների արյունով»․ Իրանի խորհրդարանի նախագահ

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Իրանի կղզիներ ցանկացած ներխուժման դեպքում «Պարսից ծոցը կողողվի զավթիչների արյունով», գրում է France24-ը։

Ըստ հրապարակման՝ պարզ չէր, թե ինչն է Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի մեկնաբանությունների պատճառը, որոնք կրկին սրել են Իրանի շուրջ ընթացող պատերազմի հռետորաբանությունը։

Իրանը տիրապետում է երեք կղզիների, որոնք գրավել է Միացյալ Արաբական Էմիրություններից՝ 1971 թվականին դրա ձևավորումից առաջ։ Ենթադրություններ կան, որ Միացյալ Նահանգները կարող է թիրախավորել Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզին, որն Իրանի գլխավոր նավթային տերմինալն է։

Միամանակ, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը  հայտարարում է, որ Պարսից ծոցի հյուսիսային մասում հարվածել է Մարշալյան կղզիների դրոշի ներքո նավարկող նավի, որը, նրանց պնդմամբ, պատկանում է ԱՄՆ-ին։ Նշվում է, որ Safesea նավը «ԱՄՆ ահաբեկչական բանակի ակտիվներից մեկն է», և որ «հարվածել են Պարսից ծոցի հյուսիսային մասում՝ նախազգուշացումներն անտեսելուց և չկատարելուց հետո»։

Leave a comment