https://arm.sputniknews.ru/20260312/piti-tkhrecnem-rd-um-chen-karvoghana-telegram-ic-ogtvel-nujnisk-vpn-i-mijvocvov-svincvov-99771907.html
«Պիտի տխրեցնեմ, ՌԴ-ում չեն կարողանա Telegram-ից օգտվել նույնիսկ VPN-ի միջոցով». Սվինցով
«Պիտի տխրեցնեմ, ՌԴ-ում չեն կարողանա Telegram-ից օգտվել նույնիսկ VPN-ի միջոցով». Սվինցով
Sputnik Արմենիա
Ռոսկոմնադզորը VPN-թրաֆիկին հետևելու տեխնիկական հնարավորություն ունի: 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T17:40+0400
2026-03-12T17:40+0400
2026-03-12T17:40+0400
ռուսաստան
telegram
մեսենջեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98670964_0:0:1280:721_1920x0_80_0_0_0765bbd6ad13e0972668d40c6aa1ea81.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. 3-6 ամիս անց հատուկ ծառայությունները հնարավորություն կունենան սահմանափակելու VPN-թրաֆիկը, ինչը նշանակում է, որ Telegram-ը Ռուսաստանում չի աշխատի նույնիսկ VPN-ի միջոցով: Այս մասին հայտնել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ Անդրեյ Սվինցովը:Նրա խոսքով՝ Ռոսկոմնադզորը VPN-թրաֆիկին հետևելու տեխնիկական հնարավորություն ունի:Հիշեցնենք` Ռոսկոմնադզորը փետրվարի կեսերին հայտարարել էր, որ կշարունակի հետևողական սահմանափակումների կիրառումը Telegram-ի նկատմամբ՝ ՌԴ օրենքների կատարմանը հասնելու և քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար:Գերատեսչությունը նշել էր` ռուսական օրենսդրությունն անտեսող ծառայությունների համար նախատեսված են աստիճանական սահմանափակումներ՝ խախտումները վերացնելու դեպքում դրանք հանելու հնարավորությամբ: Սակայն մի շարք մեսենջերներ, այդ թվում՝ Telegram-ը, այդ խախտումները չեն վերացրել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0a/98670964_143:0:1280:853_1920x0_80_0_0_da5d58af405ec8abc7c8e50cfe170170.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, telegram, մեսենջեր
ռուսաստան, telegram, մեսենջեր
Բաժանորդագրվել
Ռոսկոմնադզորը VPN-թրաֆիկին հետևելու տեխնիկական հնարավորություն ունի:
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. 3-6 ամիս անց հատուկ ծառայությունները հնարավորություն կունենան սահմանափակելու VPN-թրաֆիկը, ինչը նշանակում է, որ Telegram-ը Ռուսաստանում չի աշխատի նույնիսկ VPN-ի միջոցով: Այս մասին հայտնել է Պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով փոխնախագահ Անդրեյ Սվինցովը:
Նրա խոսքով՝ Ռոսկոմնադզորը VPN-թրաֆիկին հետևելու տեխնիկական հնարավորություն ունի:
«Եթե որևէ մեկը կարծում է, թե բոլորը պարզապես VPN կներբեռնեն և կշարունակեն օգտվել մեսենջերից, ապա պիտի տխրեցնեմ ձեզ: Ոչինչ չի աշխատելու: Կմնան միայն օրինական VPN ծառայությունները, որոնք անհրաժեշտ են ԶԼՄ-ների աշխատանքի համար: Ռոսկոմնադզորը կարող է ամեն ինչ վերահսկել»,- ասել է նա:
Հիշեցնենք` Ռոսկոմնադզորը փետրվարի կեսերին հայտարարել էր, որ կշարունակի հետևողական սահմանափակումների կիրառումը Telegram-ի նկատմամբ՝ ՌԴ օրենքների կատարմանը հասնելու և քաղաքացիների պաշտպանությունն ապահովելու համար:
Գերատեսչությունը նշել էր` ռուսական օրենսդրությունն անտեսող ծառայությունների համար նախատեսված են աստիճանական սահմանափակումներ՝ խախտումները վերացնելու դեպքում դրանք հանելու հնարավորությամբ: Սակայն մի շարք մեսենջերներ, այդ թվում՝ Telegram-ը, այդ խախտումները չեն վերացրել: