Քննարկվել են Արտաշատ-Սիսիան և Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի՝ 2024-ին ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման աշխատանքները

Քննարկվել են Արտաշատ-Սիսիան և Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի՝ 2024-ին ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման աշխատանքները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ընդունել է Ասիական զարգացման բանկի տրանսպորտի ոլորտի ավագ տնօրեն Հիրոակի Յամագուչիի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, ընդգծել է ԱԶԲ-ի հետ համագործակցության արդյունքում իրականացված ծրագրերի կարևորությունը։ Նա նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է մեկնարկած ծրագրերն ավարտին հասցնելու և նոր ծրագրերի նախագծման ու իրականացման հարցերում։

Հիրոակի Յամագուչին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով ԱԶԲ-ի պատրաստակամությունը ենթակառուցվածքների զարգացման նոր տեսլականի ձևավորման և գիտելիքների ձեռքբերման, ինչպես նաև ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցերում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4 Արտաշատ-Սիսիան հատվածի և Մ6 Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի՝ 2024 թ․ ջրհեղեղից վնասված հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ հարցեր։

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները։

Leave a comment