Պենտագոնն Իրանի հետ պատերազմի առաջին վեց օրերի ծախսը գնահատել է 11,3 միլիարդ դոլար

Քաղաքականություն

12.03.2026 | 16:08

ԱՄՆ սենատոր Քրիս Քունսը հայտարարել է, որ լրատվամիջոցների հրապարակումները, թե Իրանի պատերազմի առաջին վեց օրերը Միացյալ Նահանգներին 11,3 միլիարդ դոլար է արժեցել, «մոտավորապես ճշգրիտ» են, գրում է DW-ն։

Դեմոկրատ սենատորը պաշտպանական հատկացումների հարցերով զբաղվող ենթահանձնաժողովի անդամ է։

ԱՄՆ լրատվամիջոցները հաղորդել են, որ Պենտագոնի նախնական զեկույցում Իրանի հետ պատերազմն առաջին վեց օրերի ընթացքում արժեցել է առնվազն 11 միլիարդ դոլար։ Պենտագոնն իր գնահատականը ներկայացրել է այս շաբաթվա սկզբին կայացած ճեպազրույցի ժամանակ։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք 11,3 միլիարդ դոլարի հաշվարկում հաշվի են առնվել այնպիսի ծախսեր, ինչպիսին է ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում, Քունսը պատասխանել է, որ կարծում է՝ «ներկայիս ընդհանուր օպերատիվ թիվը զգալիորեն գերազանցում է այդ ցուցանիշը»։

Պենտագոնը նախկինում հայտնել էր, որ Իրանի հետ ԱՄՆ-Իսրայել պատերազմի առաջին շաբաթավերջին միայն զինամթերքի վրա ծախսել է 5 միլիարդ դոլար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment