Երևանում կտեղադրվի Միսաք Մանուշյանի կիսանդրին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում կտեղադրվի Ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի կիսանդրին։ Այն կտեղադրվի Միսաք Մանուշյանի անունը կրող զբոսայգում։ Որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մարտի 12-ի նիստում։
Ըստ քաղաքապետի՝ «Դա մրցութային ընթացակարգով անցած շատ հետաքրքիր ստեղծագործություն է, որը տեղադրելու ենք հենց Միսաք Մանուշյանի անվան այգում»։