«Մեր պատմության մասին խոսելը այս իշխանության օրոք համարվում է սադրանք և պատժվում»․ Անի Սամսոնյան | ՄԱՄՈՒԼ.ամ

ԼՀԿ նախկին անդամ, նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի քանի օր շարունակ քննարկվում է Հայոց Ցեղասպանության թանգարանի տնօրենի` պաշտոնից ազատվելու հարցը:
     ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Ցեղասպանության հուշահամալիր այցից հետո Էդիտա Գզոյանին ստիպում են աշխատանքից ազատվել, որովհետև նա համաձակվել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային պատմել Արցախի և Սումգայիթյան ջարդերի մասին:
     Այսօր Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ իր ցուցումով է ազատվել տնօրենը, որովհետև հանդգնել է ներկայացնել մեր պատմությունը, իսկ մեր պատմության մասին խոսելը այս իշխանության օրոք համարվում է սադրանք և պատժվում է:
     Հասկանում եք չէ, թե ինչ է կատարվում: Երկու բան.
     1. իշխանությունը վարչապետի մակարդակով անօրինական բռնաճնշումների է ենթարկում ՀՀ քաղաքացիներին:
     2. իշխանությունը պետական լծակներն օգտագործում է Հայաստանի ազգային պետությունը ոչնչացնելու նպատակով:
     Ես առաջարկում եմ ՀՀ Կառավարությանը Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի թափուր պաշտոնը լրացնելու մասին հայտարարությունը ուղարկել նաև Թուրքիա և Բաքու` համապատասխան թեկնածուներ գտնելու նպատակով»:․

Leave a comment