ՌԴ ԱԻՆ–ի ինքնաթիռը Իրանի համար նախատեսված ավելի քան 13 տոննա դեղորայք է հասցրել Ադրբեջան

https://arm.sputniknews.ru/20260312/rd-aini-inqnatiry-irani-hamar-nakhatesvats-aveli-qan-13-tvonna-deghvorajq-e-hascrel-adrbejan-99766796.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99765821_92:0:705:460_1920x0_80_0_0_5e7a443d16b4c1a49cf25f126a9e207c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, դեղ, ինքնաթիռ, տեսանյութ, տեսանյութեր, видео

ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն, դեղ, ինքնաթիռ, տեսանյութ, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Ինքնաթիռը վայրէջք է կատարել Լենքորանի օդանավակայանում, որը գտնվում է Ադրբեջանի հարավ-արևմուտքում՝ Իրանի սահմանի մոտ։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը մարդասիրական օգնություն է հասցրել Ադրբեջան՝ Իրանին փոխանցելու համար։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ ինքնաթիռում ավելի քան 13 տոննա դեղորայք կա, որը կփոխանցվի Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչներին։

Ադրբեջանական ԶԼՄ–ները նշում են, որ բեռը ավտոմեքենաներով Իրան կուղարկվի Աստարայի պետական սահմանային անցակետով։

Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում:

Leave a comment