ԵՄ-ի մեծ մասը հրաժարվել է Խաղաղության խորհրդից. FT

ԱՄՆ նախագահ Թրամփի՝ նոր «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու առաջարկը տարակուսանքի և զգուշավորության տեղիք է տվել ԵՄ-ի առաջնորդների շրջանում։ Նրանք դժվարանում են հասկանալ ծրագրի նպատակն ու հնարավոր հետևանքները։

Նախաձեռնությունը, որը միտված է հրադադարից հետո Գազայի հատվածի նման հակամարտությունների կառավարմանը և Թրամփի ղեկավարությամբ գլոբալ վեճերի պոտենցիալ կարգավորմանը, արժանացել է հակասական արձագանքների։

ԵՄ բազմաթիվ կառավարություններ, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, վերապահումներ են հայտնել կամ հրաժարվել են միանալ նախաձեռնությանը։ Նրանք մտահոգված են, որ խորհուրդը կարող է թուլացնել ՄԱԿ-ի և խաղաղության պահպանման գոյություն ունեցող միջազգային կառույցների դերը։

Նշենք, որ Հունգարիան արդեն ընդունել է հրավերը, մինչդեռ մյուսները շարունակում են զգուշորեն կշռադատել իրենց պատասխանները։

Leave a comment