ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է գնումների համակարգի գնահատման MAPS զեկույցի ներկայացմանը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը մասնակցել է գնումների համակարգի գնահատման MAPS զեկույցի ներկայացմանը։
Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել MAPS (Գնումների համակարգերի գնահատման մեթոդաբանություն) գնահատման նախնական արդյունքներին, ինչպես նաև կազմակերպվել է քննարկում, որի նպատակն էր վավերացնել գնահատման ընթացքում հավաքագրված տվյալներն ու վերլուծությունները և ամբողջացնել շահագրգիռ կողմերի առաջարկությունները վերջնական զեկույցի մշակման համար։
MAPS գործընթացը կարևոր գործիք է հանրային գնումների համակարգի արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության գնահատման, ինչպես նաև համակարգի հետագա բարելավման ուղղությունների ձևավորման համար։ Իսկ քննարկումը կարևոր փուլ է գնահատման գործընթացում, քանի որ այն հնարավորություն է տալիս շահագրգիռ կողմերին ներկայացնելու իրենց դիտարկումները և ներդրում ունենալու վերջնական գնահատման ձևավորման գործում։