Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակներում

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակներում

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է իրեն առնչվող քրեական վարույթի շրջանակներում:

Այս մասին Հովհաննիսյանը հայտնեց մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հարցաքննվել եմ 2 օր առաջ: Ես ձեռնարկատիրությամբ չեմ զբաղվել այն պահից սկսած, երբ դարձել եմ պետական պաշտոնյա, դրանից առաջ որոշակի նախաձեռնություններ եղել են»,- նշեց Հովհաննիսյանը:

Փաստաբանների հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) նախաձեռնված քրեական վարույթով նախաքննությունն իրականացվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։

Վահե Հովհաննիսյանը հայտնեց, որ վարույթի շրջանակներում ունի վկայի կարգավիճակ:

Leave a comment