Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Երբ խոսում եմ Արցախի շուրջ զարգացումներում, նաև հետագայում Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության գործընթացում Եվրամիության, այդ թվում մասնավորապես Ֆրանսիայի ղեկավարության դերի մասին, հաճախ հնչում է այսպիսի արձագանք՝ «Նիկոլ Փաշինյանը պահում էր Արցախը, Միշելն ու Մակրոնը հանձնեցի՞ն: Եվրոպա՞ն պետք է պահեր Արցախը»:
Եվ սա միանգամայն իրավացի գնահատական է այսպես ասած աքսիոմի տեսանկյունից: Բայց, ես երբեք չեմ ասել ու չեմ ասի, թե Միշելն ու Մակրոնը հանձնեցին Արցախը: Միշելն ու Մակրոնը դրա գաղափարախոսն են եղել: Նրանք էական մասնակցություն ու դեր են ունեցել, որպեսզի Արցախի շուրջ Հայաստանի քաղաքականությունը ծավալվի հենց այն տրամաբանությամբ, որով էլ ծավալվել է:
Արցախից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանը: Երբ ես խոսում եմ Մակրոնի ու Միշելի դերի մասին, ես բացատրում եմ, հարգարժան ընկերներ, թե որն է եղել այդ դերը: Այդ դերը եղել է Նիկոլ Փաշինյանին ու Հայաստանի քաղաքականությունը Ացախից հրաժարվելու «հուն» բերելը, այդ հունի մեջ պահելն ու դրանով առաջ տանելը:
Ու դա ունեցել է շատ պարզ ու տրամաբանական բացատրություն և հիմնավորում: Այդպես նրանք փորձել են հասնել իրավիճակի, երբ Ռուսաստանը դուրս կգա Արցախից, ևս մի քանի քայլ կնահանջի Կովկասիիր դիրքերից:
Մի նենգափոխեք իմ գնահատականն ու մեկնաբանությունը, ներկայացնելով, թե ես իբր ասում եմ Մակրոնն ու Միշելն են հանձնել Արցախը: Նրանք պահել են Նիկոլ Փաշինյանին, պայմանով, որ Փաշինյանն էլ չի պահելու Արցախը»: