«Մեկն էլ կմտածի՝ Ռեմբոյի պես ռազմաճակատում կռիվ էիք անում». Արմեն Գալջյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Պարոն Դանիելյան, որ ասում եք՝ թշնամուն հանձնեցիք մանկապարտեզները, մեկը կլսի, կմտածի՝ ռեմբոյի պես էն բաները քսել էիք, ռազմաճակատում կռիվ էիք անում»,- Երևանի ավագանու նիստում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով ավագանու ընդդիմադիր անդամ Արմենակ Դանիելյանի ելույթին: «Չգիտե՞ն մարդիկ, որ դուք նոյեմբերի 9-ի գիշերը ԱԺ-ի շենք էիք ներխուժել, մանկական երազանքն էիք ձեր իրականացնում՝ ԱԺ պատգամավորի աթոռին նստելու վերաբերյալ: Հիմա եկել եք, այստեղ ի՞նչ եք խոսում»,- հավելել է նա:

Leave a comment