Պետք է մնալ ազգային-ավանդապաշտ, չէ՞. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Ֆեյսբուքի օգտատերը զարմացած է, որ ընդդիմադիր ուժերից մեկը խոստանում է Հայաստանում 300 հազար աշխատատեղ ստեղծել, քանի որ դա ենթադրում է մոտ 150 գործարանի կառուցում, որ հինգ տարում հնարավոր չէ: Բայց զարմանալու ի՞նչ կա, եթե Տիգրան Մեծը երեսուն տարում իր անունով չորս մայրաքաղաք է կառուցել, Հայաղվանքի Վաչագան Բարեպաշտը՝ տարվա օրերի թվով վանքեր եւ եկեղեցիներ, իսկ Բագրատունիների մայրաքաղաք Անին ունեցել է արդեն հազար եկեղեցի: Պետք է մնալ ազգային-ավանդապաշտ, չէ՞: Թե չէ գործող կառավարությունը շոկոլադի արտադրության ընդամենը մեկ գործարան կառուցելու մասին է խոսում։ Դա «հայերեն չէ»:

Leave a comment