Իրանը հարվածել է Իսրայելի բազաներին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Առավոտյան Իրանը հարվածներ է հասցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի բազաներին, ինչպես նաև Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) կենտրոնակայանին, հայտարարել է Իրանի բանակի մամուլի ծառայությունը։

«Վերջին ժամերին Իրանի Իսլամական Հանրապետության բանակը անօդաչու թռչող սարքերի միջոցով հարվածներ է հասցրել իսրայելական ռեժիմի Պալմախիմ և Օվդա օդանավակայանների դիսպետչերական աշտարակին, թռիչքուղուն և անգարներին, ինչպես նաև ՇԱԲԱԿ-ի շտաբ-բնակարանին», – հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։

Նշվում է, որ Պալմախիմում տեղակայված են «Դավթի պարսատիկ» (David’s Sling) ՀՕՊ համակարգեր և Hermes անօդաչու թռչող սարքեր, իսկ Օվդա ռազմաբազայում տեղակայված են ամերիկյան F-22 կործանիչներ։

Leave a comment