https://arm.sputniknews.ru/20260312/krvokusi-ahabekchutjan-gvortsvov-ancnvogh-andzanc-cmah-azatazrkman-en-datapartel-99758250.html
«Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող անձանց ցմահ ազատազրկման են դատապարտել
«Կրոկուսի» ահաբեկչության գործով անցնող անձանց ցմահ ազատազրկման են դատապարտել
Sputnik Արմենիա
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել բոլոր կետերով։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T13:42+0400
2026-03-12T13:42+0400
2026-03-12T13:42+0400
կրոկուս սիթի հոլ
դատ
ազատազրկում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1a/73865923_0:160:3072:1888_1920x0_80_0_0_342f7e546aa7f02927fbb3b1a49f438b.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երկրորդ Արևմտյան շրջանային ռազմական դատարանը «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկչության գործով անցնող 19 անձանցից 15-ին ցմահ ազատազրկման է դատապարտել, փոխանցում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։Նրանց թվում են 4 կատարողներ` Դալերջոն Միրզոևը, Մուրոդալի Ռաչաբալիզոդան, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Շամսիդին Ֆարիդունին։ Պատժի մի մասը նրանք կկրեն բանտում, մյուսը՝ հատուկ ռեժիմի գաղութում։ Յուրաքանչյուրին 990 հազար ռուբլի տուգանք է նշանակվել։Ալիշեր Կասիմովը, որը բնակարան էր վարձակալությամբ հանձնել ահաբեկչությունն իրականացնողներին, դատապարտվել է 22 տարի 10 ամիս ազատազրկման: Նրա բնակարանը Մոսկվայի մարզում առգրավվել է: Իսրոյիլը, Դիլովարը և Ամինչոն Իսլոմովները, որոնք զինյալներին մեքենա էին վաճառել, դատապարտվել են 19 տարի 11 ամիս ազատազրկման:Դատարանը գործով անցնողներից հօգուտ տուժածների ավելի քան 200 մլն ռուբլի է գանձել:Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվողների վրա և հրկիզել դահլիճը: Զոհվել է 149 մարդ, մեկը անհետ կորել է, վնասվածք է ստացել 609-ը մարդ:Քննչական կոմիտեն պարզել է, որ հանցագործությունը կատարվել է Ուկրաինայի ղեկավարության շահերից ելնելով: Կիևի ռեժիմը ցանկանում էր ապակայունացնել քաղաքական իրավիճակը Ռուսաստանում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/1a/73865923_171:0:2902:2048_1920x0_80_0_0_10331aa9441fef73e32a7c821e6f7ac9.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կրոկուս սիթի հոլ, դատ, ազատազրկում
կրոկուս սիթի հոլ, դատ, ազատազրկում
Բաժանորդագրվել
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել բոլոր կետերով։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Երկրորդ Արևմտյան շրջանային ռազմական դատարանը «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկչության գործով անցնող 19 անձանցից 15-ին ցմահ ազատազրկման է դատապարտել, փոխանցում է
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Նրանց թվում են 4 կատարողներ` Դալերջոն Միրզոևը, Մուրոդալի Ռաչաբալիզոդան, Մուհամմադսոբիր Ֆայզովը և Շամսիդին Ֆարիդունին։ Պատժի մի մասը նրանք կկրեն բանտում, մյուսը՝ հատուկ ռեժիմի գաղութում։ Յուրաքանչյուրին 990 հազար ռուբլի տուգանք է նշանակվել։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել նաև Ումեջոն և Մուստակիմ Սոլիևները, Շաքրոմջոն Գադոևը, Զուբայդուլո Իսմոիլովը, Հուսեյն Խամիդովը, Մուհամմադ Շարիպզոդան, Յակուբջոնի Յուսուֆզոդան, Նազրիմադ Լութֆուլլոյին, Ջումախոն Կուրբոնովը, Հուսեն Մեդովը և Ջաբրայիլ Աուշևը։
Ալիշեր Կասիմովը, որը բնակարան էր վարձակալությամբ հանձնել ահաբեկչությունն իրականացնողներին, դատապարտվել է 22 տարի 10 ամիս ազատազրկման: Նրա բնակարանը Մոսկվայի մարզում առգրավվել է: Իսրոյիլը, Դիլովարը և Ամինչոն Իսլոմովները, որոնք զինյալներին մեքենա էին վաճառել, դատապարտվել են 19 տարի 11 ամիս ազատազրկման:
Դատարանը գործով անցնողներից հօգուտ տուժածների ավելի քան 200 մլն ռուբլի է գանձել:
Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում
ահաբեկչական հարձակումը տեղի է ունեցել 2024 թվականի մարտի 22-ին: Հարձակվողները ավտոմատ զենքից կրակ են բացել շենքում գտնվողների վրա և հրկիզել դահլիճը: Զոհվել է 149 մարդ, մեկը անհետ կորել է, վնասվածք է ստացել 609-ը մարդ:
Քննչական կոմիտեն պարզել է, որ հանցագործությունը կատարվել է Ուկրաինայի ղեկավարության շահերից ելնելով: Կիևի ռեժիմը ցանկանում էր ապակայունացնել քաղաքական իրավիճակը Ռուսաստանում: