Երբ ամեն ամբիոնից ասում են Արցախի Հանրապետություն, դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է. վարչապետ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Ես գնում եմ պատարագների և տեսնում եմ, որ պատարագի ժամանակ պատարագի տեքստից շեղվում և հղում են անում Արցախ և այլն: Եկեք բոլորս հղում անենք Արցախին, այսինքն՝ դա նախ նշանակում է կոնֆլիկտ, եթե այդ տեսությունը որդեգրում ենք դրա ճանապարհին պետք է գնալ կոնֆլիկտի: Ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով Արցախի թեմային՝ Փաշինյանը նշեց. «Այն ժամանակ, երբ պայքարելու ժամանակն էր, բոլորը կենտրոնացած էին՝ ոնց Երևանում կառավարությունը փոխեն, ուզում էին զորքը հետ քաշեին, որ գային Երևանում հեղաշրջում անեին: Ես ասել եմ՝ Ղարաբաղյան շարժում չկա: Երբ ամեն ամբիոնից ասում են Արցախի Հանրապետություն, դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է: Երբ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ է նշանակում, այս երկրում քանի հոգի կարող է արտաքին քաղաքականություն վարել: ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառավարությունը և այն պետական պաշտոնյան, ով Կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից»: