Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի վիրավորման մասին լուրը։
«Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ նա հանդես կգա իր առաջին ելույթով։ Նոր գերագույն առաջնորդի պաշտոնին հավակնում էին երեքից չորս մարդ, բայց Փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան ընտրեց», – ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսամյիլ Բաղային իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։
Նախօրեին The New York Times- ը հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին՝ Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման առաջին օրը: