https://arm.sputniknews.ru/20260312/hajastanum-krkin-khvoshvoracum-e-nakhatesvum-3-hamajnqi-mej-kyndgrkvi-80-bnakavajr-99753797.html
Հայաստանում կրկին խոշորացում է նախատեսվում. 3 համայնքի մեջ կընդգրկվի 80 բնակավայր
Հայաստանում կրկին խոշորացում է նախատեսվում. 3 համայնքի մեջ կընդգրկվի 80 բնակավայր
Sputnik Արմենիա
Օրենքի այս փոփոխությունները ներկայացվեցին Ազգային ժողովի քննարկմանը։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T12:21+0400
2026-03-12T12:21+0400
2026-03-12T12:25+0400
համայնքների խոշորացում
ստեփանավան
լոռի
վայոց ձոր
գորիս
սյունիք
եղեգնաձոր
https://cdn.am.sputniknews.ru/img/1056/77/10567752_0:0:1600:901_1920x0_80_0_0_84609251c12fbd154d35e99deabc4364.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ–ում 9 համայնք` 80 բնակավայրով, կմիավորվեն` դառնալով 3 խոշորացված համայնք։ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն այսօր ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ 3 խոշորացված համայնքները կձևավորվեն 3 մարզում`Ստեփանավան համայնքը Լոռու մարզում` ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները` ընդհանուր 20 բնակավայր,Գորիս համայնքը Սյունիքի մարզում` ներառելով Գորիս, Տաթև, Տեղ համայնքները` ընդհանուր առմամբ 28 բնակավայր,Եղեգնաձոր համայնքը Վայոց Ձորի մարզում` ներառելով Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս համայնքները` ընդհանուր առմամբ 32 բնակավայր։Խոյի և Վաղարշապատի միավորումը մաքուր քաղաքական ակտ է. քաղաքագետը բացատրել է նպատակըՆրա խոսքով` արդյունքում ՀՀ համայնքների թիվը ներկայիս 70–ի փոխարեն կկազմի 64։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի եղել մի դեպք, երբ խոշորացրել են համայնքները և մտքափոխ եղել։աՕրենքի այս փոփոխությունները ներկայացվեցին Ազգային ժողովի քննարկմանը։Հիշեցնենք, որ 2025 թ. հուլիսին ՀՀ կառավարության որոշմամբ, որը հետագայում նաև ընդունվեց ԱԺ–ում, միավորվեցին նաև Խոյ և Վաղարշապատ համայնքները։ Ընդ որում, դա տեղի ունեցավ կրկին ընտրություններից առաջ: Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները տեղի ունեցան 2025–ի նոյեմբերին։
ստեփանավան
լոռի
վայոց ձոր
գորիս
սյունիք
եղեգնաձոր
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1056/77/10567752_130:0:1553:1067_1920x0_80_0_0_9cc1c0b8b2b2c7f9738a63860dca50fe.jpg.webp
համայնքների խոշորացում, ստեփանավան, լոռի, վայոց ձոր, գորիս, սյունիք, եղեգնաձոր
համայնքների խոշորացում, ստեփանավան, լոռի, վայոց ձոր, գորիս, սյունիք, եղեգնաձոր
Օրենքի այս փոփոխությունները ներկայացվեցին Ազգային ժողովի քննարկմանը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ–ում 9 համայնք` 80 բնակավայրով, կմիավորվեն` դառնալով 3 խոշորացված համայնք։ «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն այսօր ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ 3 խոշորացված համայնքները կձևավորվեն 3 մարզում`
Ստեփանավան համայնքը Լոռու մարզում` ներառելով Ստեփանավան, Գյուլագարակ և Լոռի բերդ համայնքները` ընդհանուր 20 բնակավայր,
Գորիս համայնքը Սյունիքի մարզում` ներառելով Գորիս, Տաթև, Տեղ համայնքները` ընդհանուր առմամբ 28 բնակավայր,
Եղեգնաձոր համայնքը Վայոց Ձորի մարզում` ներառելով Եղեգնաձոր, Արենի, Եղեգիս համայնքները` ընդհանուր առմամբ 32 բնակավայր։
Նրա խոսքով` արդյունքում ՀՀ համայնքների թիվը ներկայիս 70–ի փոխարեն կկազմի 64։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի եղել մի դեպք, երբ խոշորացրել են համայնքները և մտքափոխ եղել։ա
«Առանց բացառության բոլոր դեպքերում մենք տեսնում ենք կոնկրետ արզդեցություն համայնքի ու կոնկրետ բնակավայրի սոցիալ–տնտեսական իրավիճակի համար»,– վստահեցրեց նա։
Օրենքի այս փոփոխությունները ներկայացվեցին Ազգային ժողովի քննարկմանը։