ՀԾԿՀ-ն հետաձգել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում պարտադիր մուտքի ժամկետները

ՀԾԿՀ-ն հետաձգել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայում պարտադիր մուտքի ժամկետները

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։

Հունվարի 21-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել է էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում փոփոխություններ կատարելու մասին հարցը։

Նշված փոփոխությունների համաձայն՝ սկսած 2026 թվականի փետրվարի 1-ից 1-ական տարով հետաձգվել է մրցակցային շուկա սպառողների համար սահմանված պարտադիր մուտքի ժամկետները։

Կատարված փոփոխությունները միտված են բաշխողի կողմից մեծաքանակ հաշվիչների փոխարինման գործընթացի, ինչպես նաև նշված հաշվիչների շուկայի կառավարման ծրագրի մուտքագրման աշխատանքների առավել արդյունավետ և օպտիմալ իրականացմանը:

Leave a comment