Երևանյան լճի հարակից տարածքները պետք է լինեն կանաչ տարածքներ. Տիգրան Ավինյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստում հայտարարել է, որ Երևանյան լճի հարակից տարածքները պետք է լինեն կանաչ տարածքներ։
«Եթե չեմ սխալվում, դրանք որոշել ու ֆիքսել ենք, որ դառնալու են անտառային հողեր։ Այդ որոշումը կայացրել է Երևանի քաղաքապետարանը՝ տարբեր ճարտարապետների ու բնապահպանների հետ քննարկումների արդյունքում»,-նշել է Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետը ընդգծել է, որ սեփականատերերի մոտ ընդգծել են որոշակի խնդիր, որ լուծում են այդ մեխանիզմով. «Այստեղ որևէ թաքնված բան չկա։ Շատ պարզ և բաց տրամաբանություն կա։ Իսկ Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը ընդունվել է 2024 թվականի սեպտեմբերին, որը հասանելի է GIS հարթակում»,-շեշտել է նա՝ հավելելով, որ այդտեղ, որևէ հողի կադաստրային կոդը մուտք անելով, կտեսնենք իր նպատակային գործառնական նշանակությունները։