ԵԱՏՄ–ում ուզում են արագացնել վտանգավոր բեռների տեղափոխման թույլտվությունների տրամադրումը

https://arm.sputniknews.ru/20260312/eatmum-uzum-en-aragacnel-vtangavvor-berneri-teghapvokhman-tujltvutjunneri-tramadrumy-99751964.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/10/33323140_89:0:1512:1067_1920x0_80_0_0_d07285467997cc1c298fc7b327d1bbb2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բեռնատար, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բեռնափոխադրում, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)

բեռնատար, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, բեռնափոխադրում, եվրասիական տնտեսական հանձնաժողով (ետհ)

Բաժանորդագրվել

Հանձնարարականի իրականացումը կպարզեցնի փոխադրողների համար հատուկ թույլտվություններ ձևակերպելու և ստանալու գործընթացը։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ԵԱՏՄ երկրները ծրագրում են արագացնել վտանգավոր բեռների տեղափոխման թույլտվությունների տրամադրումը։ Այսպես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ–ում առանձին ընթացակարգերի ներդաշնակեցման ընդհանուր մոտեցումները։

ԵՏՀ–ն Հայաստանին ազատել է շաքարի հումքի ներմուծման մաքսատուրքից

ԵՏՀ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դրանք վերաբերում են Եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների ցանկում ներառված ավտոճանապարհներով միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ժամանակ վտանգավոր բեռների տեղափոխման հատուկ թույլտվությունների ձևակերպմանն ու տրամադրմանը։

Նոր կարգով հատուկ թույլտվությունները պետք է տրամադրվեն ոչ ավելի, քան վեց աշխատանքային օրվա ընթացքում՝ ոչ ավելի, քան մեկ օրացուցային տարվա համար։

ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը պարզաբանել է, որ հանձնարարականի իրականացումը կպարզեցնի փոխադրողների համար հատուկ թույլտվություններ ձևակերպելու և ստանալու գործընթացը, կնվազեցնի փոխադրողների ծախսերը լոգիստիկ և վերահսկողական ընթացակարգերի իրականացման ժամանակ։

ԵԱՏՄ–ն այս տարի կկենտրոնանա թվայնացման և ԱԲ–ի օգտագործման վրա. ԵՏՀ նախագահ

Leave a comment