«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի նե

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները վաղը՝ մարտի 12-ին, ժամը 10:30-ին, ակցիա կանցկացնեն ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Նախաձեռնության անդամները Կառավարությանը կփոխանցեն հիմնավորված փաստաթուղթ, որը վերաբերում է ՀՀ ինքնիշխան տարածքում 2025 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված նոր ներխուժումներին, դիրքային բարելավումներին և ամրացման աշխատանքներին։

Փաստաթուղթը ներառում է նաև կոորդինատային տվյալներ։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին նախաձեռնության անդամները նույնաբովանդակ փաստաթուղթ են փոխանցել նաև ՊՆ-ին: Նշենք նաև, որ ՀՀ ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ հիմնավորված տեղեկություններ և փաստեր ավելի վաղ հրապարակել էր «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը:

Leave a comment