«Զգո՞ւմ եք այս օրենքի որևէ ազդեցություն Երևանի փողոցներում»․ Հակոբ Բադալյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիշու՞մ եք, նախորդ տարի մի օրենք ընդունվեց, թե այսպես ասած թեթև վթարների դեպքում վարորդները պետք է ճանապարհն ազատեն 20 րոպեի ընթացքում: «Թիթեռ նկարողները», ներողություն՝ օրենքն ընդունողները իրենց զբաղմունքը հիմնավորում էին խցանումների խնդիրը թեթևացնելու մղումով:
     Օրենքի ընդունումից հետո անցել է 7-8 ամիս: Դուք զգո՞ւմ եք դրա որևէ ազդեցություն Երևանի փողոցներում և պողոտաներում:
     Սա է կառավարման վերաբերյալ պատկերացումների աստիճանն ու որակը:
     Թեև, կա «հավերժական» արդարացումը՝ մեքենաների թիվն ավելանում է: Կարծես թե աշխարհում կա որևէ երկիր, որտեղ մեքենաների թիվը գնալով պակասում է, ոչ թե ավելանում»:

Leave a comment