«Միասնության թևերը» ակցիա է անում կառավարության մոտ․ պնդում են՝ ՀՀ նոր ներխուժում է եղել

https://arm.sputniknews.ru/20260312/miasnutjan-tevery-akcia-e-anum-karavarutjan-mvot-pndum-en-hh-nvor-nerkhuzhum-e-eghel-99750161.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99750266_188:0:1313:844_1920x0_80_0_0_3dd1d9fdd081c51a98eeec2befbe2c72.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դիրքեր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բողոքի ակցիա

դիրքեր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, բողոքի ակցիա

Բաժանորդագրվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակում է հերքել տարածվող տեղեկությունները՝ ՀՀ ինքնիշխան տարածքում ադրեջանական նոր դիրքի տեղակայման մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամները, գործընկերներն ու աջակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են անում՝ շարունակելով պնդել, որ ադրբեջանական նոր ներխուժում է եղել և ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել։

Նշենք, որ մարտի 4-ին Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ նշելով, որ Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրք է հայտնվել։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքեց շրջանառվող տեղեկությունները։

«Տևական ժամանակ է՝ էս իշխանությունները խաղաղության անվան տակ զիջում են թե մեր պետական սահմաններից, թե մեր սուվերենությունից՝ նշելով, թե խաղաղություն են բերում»,- կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախաձեռնության անդամներից մեկը։

Նրանք նամակ ու մի շարք փաստական տվյալներ փոխանցեցին կառավարությանը։ Նույնաբովանդակն փաթեթ նախաձեռնության անդամները մարտի 10-ին էլ պաշտպանության նախարարությանն էին փոխանցել՝ պահանջելով բացատրություններ։

Քաղաքական նախաձեռնության անդամները շեշտում են՝ շարունակելու են հետևողական լինել, քանի որ հարցը վերաբերում է մեր ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը, և այստեղ պետք է քաղաքական կողմնորոշումները մի կողմ դնել։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «սուտ» անվանեց Արման Թաթոյանի հայտնած տեղեկությունները։ Նույն օրը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցներում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նույնպես հերքել էին այդ տեղեկությունները։

Նշենք, որ Գեղարքունիքի շրջանում Ադրբեջանի ԶՈւ–ի նոր դիրքի մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնվել էր «Հետպատերազմ» Telegram-ալիքում դեռևս 2025 թ. սեպտեմբերին։

Leave a comment