Պետք է լինել բացառիկ քաղաքական անմեղսունակ՝ կարծելու, թե նմանատիպ ստերով հնարավոր է դիվիդենդ հավաքել. Չախոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակարգող, գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի վերջին հայտարարություններից մեկին, թե Պրահայում ՀՀ վարչապետը «հանձնել է Հայաստանի մի մասը»:
«Նարեկ Կարապետյանը ստում է, Պրահայում կամ որևէ այլ տեղ Հայաստանի որևէ մաս չի հանձնվել։
Պետք է լինել բացառիկ քաղաքական անմեղսունակ՝ կարծելու համար, թե նմանատիպ ստերով հնարավոր է դիվիդենդ հավաքել։
Իսկ եթե նկատի ունի Լեռնային Ղարաբաղը, ապա Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել Հայաստանի կազմում, այդ թվում՝ Նարեկի հոր իշխանության օրոք։
Մնացած հարցերը բացառիկ քաղաքական անմեղսունակությամբ փայլող Նարեկը կարող է ուղղել սեփական հորը, թե ինչու Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Հայաստանի մաս»,- գրել է Չախոյանը: