Դրամահավաքն ավարտված է, դուք արեցիք մի բան, որն անհավանական էր․ Գոռ Հակոբյան

Դերասան, հաղորդավար Գոռ Հակոբյանն այսօր հայտարարել է որդու բուժման նպատակով հայտարարված դրամահավաքի ավարտի մասին։

«36 ժամում հավաքվեց այնքան գումար, որ անհրաժեշտ է մեզ Մյունխենում բուժում ստանալու համար»,- նշել է դերասանը։ 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ գումարից ավելի է հավաքվել, ինչ էլ կփոխանցվի նույն խնդրով մեկ այլ երեխայի բուժման համար։

Տեսանյութն այստեղ

 

Leave a comment