Իրաքի մոտակայքում երկու նավթատար է հարձակման ենթարկվել․ մեկ նավաստի զոհվել է, նավթը թափվել է ծով


Երկու նավթատար է հրդեհվել Իրաքի Բասրա նավահանգստի մոտ տեղի ունեցած հարձակումից հետո, հաղորդում է The Wall Street Journal-ը։


Դրանք հարձակման են ենթարկվել Իրաքի տարածքային ջրերում բեռնվելիս։


Հարձակման ենթարկված Safesea Vishnu-ն նավարկելիս է եղել Մարշալյան կղզիների դրոշի ներքո, Zefyros-ը՝ Մալթայի։


Մեկ նավաստի զոհվել է, 37-ը՝ փրկվել։ Փրկարարները տարհանել են նավաստիներին։


Իրաքի գլխավոր նավահանգիստների ընկերության տնօրեն Ֆարհան ալ-Ֆարտուսին հայտնել է, որ նավթը թափվել է ծով, իրաքյան բոլոր նավահանգիստները փակ են։


Իրաքի անվտանգության ուժերի աղբյուրը CNN-ին հայտնել է, որ ենթադրվում է, որ պայթուցիկներով լի իրանական նավ է հարձակվել է լցանավերի վրա։


 

Դիտումների քանակ7

Leave a comment