Հրդեհ՝ Քարինջ գյուղում․ այրվել են տան տանիքից մի հատված և մեկ սենյակ

Մարտի 12-ին, ժամը 01։01-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի 7-րդ փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հրշեջ-փրկարարական հենակետից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։25-ին, մարվել՝ 04։00-ին։ Այրվել են տան (մոտ 100 քմ) տանիքից մոտ 60 քմ հատված և մեկ սենյակ՝ մոտ 50 քմ։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։

—00—ՄԱ

Leave a comment