ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Իշխանությունը պահելու համար ՔՊ-ն ամեն աննորմալության պատրաստ է, հիմա էլ ասում են՝ դրսից մարդիկ են ուղարկում, որ գան ՀՀ, ՔՊ-ին չընտրեն, նոպայի մեջ են ընկել, ամեն օր ստի դոզան ավելացնում են։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։
«Ինչի՞ են ցնցումների մեջ ընկել, եթե վստահ են, որ ջախջախիչ հաղթանակ են տանելու։ Տեսնում են, որ իրենց ընտրողների թիվը չի ավելանում, 10 հազար դրամ թոշակ բարձրացնելն անգամ չօգնեց, մարդիկ «շան լափ» են թափում գլխներին։ ժողովրդին էլ «հներով» վախեցնելը չի ազդում, մարդիկ զզվել են այդ թեմայից, չգիտեն, թե էլ ինչ հորինեն»,- մեկնաբանեց Աբովյանը։
Խոսելով Գագիկ Ծառուկյանի առաջարկած քաղաքական «Նոյան Տապան» ստեղծելու նախագծի մասին՝ Աբովյանը նկատեց, որ այն վերքաղաքական և վերկուսակցական ծրագիր է, համախմբված պետք է գործել, որ երկիրն ալեկոծությունից փրկվի։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ԱՊ