«Ես տեղյակ չեմ դրա մասին»,- այսպես է պատասխանել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողի հարցրին, որը վերաբերում էր Իրանում օրիորդաց դպրոցի հրթիռակոծման նախնական հետաքննության արդյունքներին:
Ոճրագործությունը տեղի է ունեցել Իրանի արևմուտքում` ռազմական գործողությունների վաղ փուլում: Ենթադրվում է, որ պատճառը հետախուզական հնացած տվյալներն են եղել:
Պաշտոնյաները նշում են, որ հարվածը կարող է նաև կապված լինել իրանական մոտակա ռազմական օբյեկտի հետ, դպրոցը գտնվել է թիրախային տարածքի մոտ։ Փենթագոնը հայտնում է, որ միջադեպը դեռևս հետաքննության փուլում է, իսկ Սպիտակ տունը նշել է, որ վարչակազմը կընդունի արդյունքները, երբ վերանայումն ավարտվի։
Մարտի 8-ին, սակայն, Թրամփը տեղյակ էր միջադեպից և դրանում մեղադրում էր Իրանին: