Պատերազմն ավարտելու միակ ճանապարհը Թեհրանի օրինական իրավունքների ճանաչումն է, հանրապետությանը փոխհատուցում վճարելը և ապագա հարձակումներից միջազգային անվտանգության երաշխիքներ տրամադրելը, ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Ռուսաստանի և Պակիստանի ղեկավարների հետ զրույցում ես վերահաստատեցի Իրանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղությանը։ Սիոնիստական ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից սանձազերծված այս պատերազմն ավարտելու միակ ճանապարհը Իրանի օրինական իրավունքների ճանաչումն է, փոխհատուցում վճարելը և ապագա ագրեսիայի դեմ միջազգային ամուր երաշխիքներ տրամադրելը», – գրել է նախագահը իր ֆեյսբուքյան էջում։