ԱՄՆ ԶՈւ հրամանատարությունը «սխալմունք» է անվանել Իրանում դպրոցին հասցված հարվածը

Բաժանորդագրվել

Ամերիկյան լրատվամիջոցները հայտարարում են, թե շատերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների թշնամիները, կհամարեն, որ դա միտումնավոր է արվել։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի տարրական դպրոցի վրա սխալմամբ է հարված հասցվել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «The New York Times»-ը, ասված է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության կողմից անցկացված հետաքննության նախնական եզրակացություններում:

«MS Now» հեռուստաալիքը, վկայակոչելով թերթին, հայտնում է, որ նախկինում դպրոցի շենքը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բազայի մաս էր, սակայն արդեն վերջին տարիներին օգտագործվում էր բացառապես որպես տարրական դպրոց:

Հետաքննության տվյալներով՝ սխալն առաջացել է հետախուզական տվյալները ժամանակին չթարմացնելու պատճառով։

Նշվում է, որ հարվածը հասցվել է «Tomahawk» թեւավոր հրթիռներով, որոնցից ներկայում ունի միայն ԱՄՆ-ն, և «կասկածները հաստատվում են»:

«Սա ողբերգություն է։ Հարվածը հասցվել է «Tomahawk» հրթիռներով, և Միացյալ Նահանգները միակ երկիրն է, որն ունի դրանք։ Իսրայելը նման սպառազինություն չունի», – ասվում է ռեպորտաժում։

Նաև նշվում է, որ շատերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգների թշնամիները, կարող են կատարվածը որակել որպես կանխամտածված հարձակում:

Վերջին տվյալներով՝ հարվածի հետևանքով զոհվել է 171 մարդ, որոնց մեծ մասը երեխաներ են:

Leave a comment