2026թ.-ի հունվարին բազմաբնակարան շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների թիվը ՀՀ-ում կազմել է 1,424

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն 2026թ.-ի հունվարի դրությամբ բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ իրականացված առուվաճառքի գործարքների թիվը ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի կազմել է 1,424:

2026թ.-ի հունվարին Երևանում իրականացվել է 1,096 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 77%-ը:

Կոտայքում իրականացվել է 85 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 6%-ը:

Լոռիում՝ 67 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 4․7%:

Արմավիրում իրականացվել է 34 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․4%-ը:

Շիրակում՝ 30 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 2․1%:

Արարատում իրականացվել է 46 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 3․2%-ը:

Սյունիքում՝ 25 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 1․7%-ը:

Տավուշում՝ 11 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․8%:

Գեղարքունիքում՝ 13 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․9%:

Արագածատնում իրականացվել է 8 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0․6%-ը:

Վայոց Ձորում՝ 9 առուվաճառքի գործարք, որը կազմում է գործարքների 0.6%:

Leave a comment