Թրամփը պնդում է, որ տեղյակ չէ Իրանում դպրոցի հարվածին ԱՄՆ-ի մասնակցության մասին լուրերից

Բաժանորդագրվել

Մերձավորարևելյան հակամարտության առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ տեղյակ չէ ԶԼՄ-ներում Վաշինգտոնի հետաքննության մասով հաղորդումներից, ըստ որի՝ Իրանում աղջիկների դպրոցի վրա հարվածը հասցվել է ամերիկացի զինվորականների կողմից: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Այսօր ավելի վաղ «The New York Times»-ը գրել էր, որ Իրանում դպրոցին հարվածելու ռազմական հետաքննությունը պարզել է, որ «Tomahawk» հրթիռով հարվածի պատասխանատվությունը կրում է Միացյալ Նահանգները: Ավելին, նյութում ասվում է, որ իրանական ռազմաբազային (որի մի մասը նախկինում դպրոցի շենք էր) հարվածներ հասցնելու ժամանակ թիրախները որոշելիս ամերիկացի զինվորականները սխալ են թույլ տվել:

«Ես այդ մասին չգիտեմ», – ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք նա ընդունում է միջադեպի համար ԱՄՆ զինծառայողների պատասխանատվությունը:

Մերձավորարևելյան հակամարտության առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել «Շաջարե Թայեբե» աղջիկների դպրոցը: Հարձակման զոհ է դարձել առնվազն 171 աշակերտուհի: Հաղորդվում է նաև դպրոցի առնվազն 14 աշխատակցի մահվան մասին:

Leave a comment