Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, հայտարարել է․ «Մենք խաղաղության մեջ ապրում ենք ընդամենը յոթ ամիս։Մենք անկախություն ձեռք բերեցինք 1991 թվականին, և միայն վերջին յոթ ամիսներն ենք խաղաղության մեջ ապրում։ Վստահ եմ, որ այս խաղաղությունը կպահպանվի։
Մենք արդեն սկսել ենք առևտուրը և կարևոր նավթամթերքների մատակարարումը Հայաստան։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր ուժեղ քաղաքական կամքը։ Կարծում եմ, որ սա երկու կողմերի՝ առողջ հարաբերություններ կառուցելու և խաղաղության նկատմամբ հանձնառությունը պահպանելու մտադրության լավագույն ցուցիչն է։ Հետևաբար, մեր օրակարգի հիմնական թեման տարածաշրջանում անվտանգության հարցերի քննարկումն է»։