Դատարանը Գագիկ Ծառուկյանին անմեղ է ճանաչել ընտրակաշառքի գործով

Հասարակություն

Դատարանը Գագիկ Ծառուկյանին անմեղ է ճանաչել ընտրակաշառքի գործով

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է գործարար, « Առաջ Հայաստանին» նախաձեռնության ղեկավար Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ» ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի գործով վճիռը։ Դատարանն արդարացրել է Գագիկ Ծառուկյանին՝ նրան ճանաչելով անմեղ, իսկ Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ։

«Ճանաչել և հռչակել մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով։ Մեղադրյալ Սեդրակ Առուստամյանին  մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքի կատարման մեջ»,- ասել է դատավորը։

Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է 2017 թվականի ապրիլի 2-ին անցկացված Ազգային ժողովի ընտրություններին։ Ըստ մեղադրանքի՝ ընտրողներին ենթադրաբար կաշառք է տրվել կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար։ Գործով մեղադրանքը ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով՝ ընտրակաշառք տալու հոդվածով։

Գագիկ Ծառուկյանն ու Սեդրակ Առուստամյանը իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

Leave a comment